Ներքին 4 տարի առաջ - 12:15 10-03-2022

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց ՀՀ նախագահի պաշտոնում։

«Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է։ Պարոն Խաչատուրյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- մարտի 10-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 13-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդման արարողությունը՝ նշելով, որ իրենք բոլորը կմասնակցեն այդ հանդիսավոր միջոցառմանը։

«Այս պահին ուղղակի ցանկացա ընդգծել, որ նախարարի կարգավիճակով Ձեր մասնակցությամբ ձեր վերջին նիստն է և ընդգծել իմ գնահատանքը այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքին»,- հավելեց վարչապետը։

ԲՏԱ նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և Կառավարության անդամներին վստահության համար, որ վերջին յոթ ամսվա ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես Կառավարության անդամ։

«Ես գոհ եմ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր Կառավարությունում և ինձ հնարավորություն էր տրվել իմ գիտելիքները, իմ փորձը օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ Կառավարության իմ գործընկերների վերաբերմունքը իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Այստեղ նստած բոլոր գործընկերներին եմ ուզում շնորհակալություն հայտնել, նաև Կառավարության աշխատակազմին աշխատանքային այս ռեժիմին դիմանալու, այս կարևորագույն որոշումներն ընդունելու համար։ Շնորհակալություն նաև, որ մինչև այսօր էլ հնարավորություն եք տվել աշխատելու, որովհետև ընտրվելու պահից կարող էի չլինել (որպես նախարար – խմբ․), բայց ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես ուզում էի ինչ-որ աշխատանքներ ավարտել, ոնց որ թե ստացվեց»,- ասաց Խաչատուրյանը։

Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Նախագահի կարգավիճակում Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես հաջողություններ են արձանագրելու։

«Ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու է»,- ասաց Խաչատուրյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով վարչապետին։

Վարչապետը իր հերթին նույնպես շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին և նաև հայտնեց, որ «այսօր կամ ամենաուշը վաղը ստիպված են լինելու նրան ազատել ԲՏԱ նախարարի պաշտոնից»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»