Սպորտ 9 ամիս առաջ - 12:07 01-11-2025

Հայ գրոսմայստերները կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-26-ը Հնդկաստանի Գոա նահանգում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով:

Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Առաջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կխաղա Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ:

Հայկ Մարտիրոսյանը կխաղա Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:

Գաբրիել Սարգսյանը կխաղա Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի հետ:

Կարեն Գրիգորյանը կխաղա Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ:
Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար) առաջին խաղափուլում ազատ է:
Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են միանգամից երկրորդ խաղափուլից։

Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է