Ներքին 8 ամիս առաջ - 21:23 30-10-2025

Քրեաիրավական բաղադրիչ է պարունակում. փաստաբանը` կարգալույծ արված քահանայի չհեռանալու մասին

Ստեփան Աստարյանի (նախկինում` տեր Արամ) Հովհաննավանքից դուրս չգալը, դռների փականները փոխելն իր մեջ քրեաիրավական բաղադրիչ ունի։

Այս մասին այսօր Օշականում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դա ի վերջո սեփականության իրավունքի հարց է։ Դա նման է նրան, որ ինչ–որ մեկը գա ձեր տուն, փականը փոխի ու ասի, որ դուրս չի գալիս։ Ի՞նչ կանեիք»,– ասում է Մելիքյանը։

Նա հույս է հայտնում, որ Հայ առաքելական եկեղեցին այլևս ոչ մի բարոյական խոչընդոտ չի տեսնի հետ պահանջելու պետական եկեղեցիներն ու Մատենադարանի մատյանները, որոնք, ըստ նրա, հափշտակվել են։

«Ես այն կարծիքին եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել դրանք Մայր աթոռին վերադարձնելու համար։ Թող պատմամշակութային կոթող համարվի, թող ԿԳՄՍՆ–ն իր գործը անի, բայց դրա սեփականատերը Մայր աթոռն է»,– նշում է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից