Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:51 26-10-2025

Պարո՛ն վարչապետ, Ձեր ներկայությունը այս բերանի բաց պահելն է. կարգալույծ քահանայի շնորհակալանքի խոսքը

Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա) այսօր Հովհաննավանքում պատարագ մատուցելիս շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես իմ շնորհակալությունը ուզում եմ անկեղծ հայտնել մեր վարչապետին, որ 2000 տարի անց Հերովդեսի պես չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը: Հարցը այստեղ ես չեմ, իմ անձը չէ, իմ կերպարը չէ. իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված է խոսում մեր բերանով, երբ որ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծու խոսքը: Պարո՛ն վարչապետ, Ձեր ներկայությունը այս բերանի բաց պահելն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նույն պատարագի ժամանակ բերանը բացելու և ճշմարտության խոսք ասելու համար Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը, քաղաքացու բերանը փակելով, ուժով հանում է եկեղեցուց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում