Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:59 27-10-2025

Թշնամանքի ու արյան պատմություն կա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, դա բարդացնում է գերիների հարցը․ Միրզոյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այստեղ պետք է նշեմ Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը, և այլն։ Իմ մասնավոր դիրքորոշումն այս մասին այնուամենայնիվ այն է, որ մեծ խոչընդոտ է ու բարդ հարց է երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումները՝ թշնամանքի ու արյան պատմություն կա։ Բայց մենք, հավատալով Հայաստանի շուրջ խաղաղ, համագործակցային մթնոլորտի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան