Սպորտ 10 ամիս առաջ - 18:45 26-10-2025

Մխիթարյանի վնասվածքը մտահոգություն է առաջացրել․ «Ինտերը» սպասում է եզրակացությունների

«Ինտերը» սպասում է լրացուցիչ բժշկական եզրակացությունների՝ կապված կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի հետ։ Հայ ֆուտբոլիստը վաղաժամ լքել է խաղադաշտը «Նապոլիի» դեմ խաղի ժամանակ (3-1)՝ «Ստադիո Մարադոնա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման 32-րդ րոպեին։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Ըստ ակումբի տեղեկությունների (FCInterNews-ի միջոցով), Մխիթարյանը ձախ ազդրի մկանի ձգում է ստացել։ Առաջիկա օրերին նա կանցնի հետագա բժշկական հետազոտություններ՝ վնասվածքի ծանրությունն ու վերականգնման ժամկետը որոշելու համար։

Հայ կիսապաշտպանի վնասվածքը տեղի է ունեցել թիմի համար բավական բարդ ժամանակաշրջանում։

«Ինտերը» ներկայումս բախվում է մի շարք խաղացողների բացակայության խնդրին, և Մխիթարյանի հնարավոր բացակայությունը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը՝ հաշվի առնելով առաջիկա խիտ խաղացանկը։

Նշենք, որ Իտալիայի մրցավարների ասոցիացիան «Նապոլի»-ի և «Ինտեր»-ի (3-1) միջև Սերիա A-ի խաղի վիճահարույց միջադեպերի տեսանյութերի մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզել է, որ մրցավար Մաուրիցիո Մարիանին և նրա օգնական Դանիելե Բինդոնին սխալ են թույլ տվել 11-մետրանոց նշանակելիս։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ 11-մետրանոց համար հիմք չկա. մրցավարի որոշումը մրցավարի օգնականի սխալ որոշման արդյունք է։ Արդյունքում, երկու մրցավարներն էլ ժամանակավորապես հեռացվել են Սերիա A-ի խաղերը սպասարկելուց։ Հիշեցնենք, որ 11-մետրանոցը նշանակվել է խաղի 30-րդ րոպեին՝ Հենրիխ Մխիթարյանի կողմից Ջովանի Դի Լորենցոյի նկատմամբ խախտումից հետո։ Մխիթարյանն ինքը վնասվածք է ստացել Ջովանի Դի Լորենցոյի հետ բախման արդյունքում և ժամանակից շուտ լքել է խաղադաշտը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ