Սպորտ 7 ամիս առաջ - 23:33 04-02-2026

Ինտերը վերջնական որոշում է կայացրել Մխիթարյանի ապագայի հարցում

Միլանի «Ինտերը» դիտարկում է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն՝ հղում անելով FCInter1908-ին։

Հայ ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին: Թեև կողմերը դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել, աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը փոխել է դիրքորոշումը և մտադիր չէ բաժանվել վետերան կիսապաշտպանից։

37-ամյա Մխիթարյանը «ներաձուրիի» այն հինգ առանցքային խաղացողներից է, որոնց պայմանագրի ժամկետը սպառվում է մրցաշրջանի վերջում (մյուսներն են՝ Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը և Յան Զոմերը)։ Սակայն, եթե նշված ֆուտբոլիստների դեպքում միլանյան ակումբը հակված է չերկարաձգել համագործակցությունը, ապա Մխիթարյանի պարագայում իրավիճակն այլ է։

Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն շարունակում է վստահել Հայաստանի հավաքականի նախկին ավագին։ Չնայած տարիքին՝ Մխիթարյանը մնում է թիմի կարևորագույն օղակներից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ իտալական պարբերականի՝ «Ինտերը» պատրաստվում է մրցաշրջանի ավարտին կարճաժամկետ պայմանագիր առաջարկել կիսապաշտպանին։

Աղբյուրը՝ Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը