Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 16:22 26-10-2025

Փորձեցի այնպես անել, որ պատարագը տեղի չունենա. Հայկ Դորունցը՝ Հովհաննավանքի միջադեպի մասին

Oragir.News-ի լրագրողի հետ զրույցում ակտիվիստ Հայկ Դորունցը անդրադարձավ այսօր պատարագի ժամանակ Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին:

«Նախօրոք մտածում էի, թե ոնց կարելի ա անել, որ պատարագը տեղի չունենա, հասա տեղ, հասկացա, որ մեծ հնարավորություններ չունեմ, մեր ձևով փորձեցի ակցիան անեմ էնքանով, ինչքանով հնարավոր էր»,- նշեց նա:

Դորունցն ասաց, որ իրեն եկեղեցուց հանելուց հետո որևէ գործողություն չի եղել, ինքը կրկին փորձել է ներս մտնել, իրեն պարզապես թույլ չեն տվել, ուստի ինքը հեռացել է:

Ինչ վերաբերում է իրեն կոպտորեն քաշողներին, մեր զրուցակիցը նշեց, որ չի ճանաչում նրանց, ոչ մեկի դեմքը ծանոթ չէր իրեն:

Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստ Հայկ Դորունցը Հովհաննավանքում հայտարարել է, որ Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) իրավունք չունի պատարագ մատուցելու, ինչից հետո անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները նրան դուրս են բերել վանքից՝ բերանը փակելով։