Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 18:05 04-11-2025

Հանրությանը հետաքրքրող իրադարձություն է, դրա համար է Հ1-ը լուսաբանել. գործադիր տնօրենը՝ Հովհաննավանքի «պատարագի» մասին

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը ուղիղ եթերով՝ յութուբյան էջով, լուսաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հովհաննավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագը», քանի որ այն հանրությանը հետաքրքրող իրադարձություն է։

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա հիշեցրեց, որ «Հանրային» ՀԸ–ից բացի նաև այլ լրատվամիջոցներ են լուսաբանել։

«Ինչո՞ւ են մյուսները լուսաբանում։ Այս հարցին ես կպատասխանեմ, որովհետև իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը, և լրատվամիջոցները որոշել են լուսաբանել, այդ թվում՝ նաև ուղիղ եթերում, և Հանրայինն է լուսաբանում։ Կիրակի օրը տեսա զարմանք, բայց ես զարմանում եմ, թե ինչ կա այնտեղ զարմանալու, եթե իրադարձություն է, որը լրատվամիջոցը լուսաբանում է։ Ինչի՞ չի կարող Հանրային լրատվական ծառայությունն իր յութուբյան էջում լուսաբանել, եթե տասնյակ լրատվամիջոցներ ուղիղ եթերով լուսաբանում էին»,– շարունակեց նա։

Մովսիսյանը համակարծիք չէ, թե հարկատուների հաշվին գործող «Հանրային» ՀԸ–ն անտեսում է Մայր Աթոռի պատարագների լուսաբանումը՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսած արշավով։

«Հանրայինն է Մայր Աթոռի միջոցառումների ուղիղ եթերն ապահովում, վերջինը Մայր Աթոռի վերաօծման արարողոթյունն էր, որը Հանրայինը ապահովել է բոլոր հեռարձակողների համար։

Հանրայինի մասնագետներն աշխատել են տաճարի տեխնիկական վերազինման ուղղությամբ, որ Մայր Աթոռից ուղիղ եթերները կազմակերպվեն պատշաճ ձևով»,– ասաց Մովսիսյանը։

Հարցին՝ կիրակի օրը, երբ Հովհաննավանքի «պատարագին» զուգահեռ Էջմիածնում Հայրապետական մաղթանք էր՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, որը կրկին տասնյակ լրատվամիջոցներ լուսաբանում էին, ինչո՞ւ Հանրայինը չլուսաբանեց, Մովսիսյանը պատասխանեց, թե դիմում չի եղել։

«Ընթացակարգով, երբ Հանրայինը որևէ պատարագ է լուսաբանում, պաշտոնապես տեղեկացնում են նամակով, քննարկվում է. դա մեծ աշխատանք է։ Դա մեկ կամերայով ուղիղ եթեր չէ, ինչպես Հովհաննավանքում, այլ մեծ իրադարձություն։ Դիմում են, և քննարկվում է, այս պարագայում որևէ դիմում չի եղել»,– ընդգծեց Հովհաննես Մովսիսյանը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում