Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:11 23-10-2025

Լիտվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կործանիչներն օդ են բարձրացել ռուսական ինքնաթիռների պատճառով

ՆԱՏՕ-ի օդային վերահսկողության կործանիչներ են բարձրացվել Լիտվայի տարածքում:

Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 23-ին, մոտավորապես ժամը 18:00-ին, Լիտվայի ռազմաօդային ուժերը սահմանի խախտում են հայտնաբերել Կիբարտայի մոտակայքում (Կալինինգրադի մարզի սահմանին գտնվող քաղաք). ռուսական Սու-30 ինքնաթիռը և Իլ-78 -ը, որոնք, հնարավոր է, լիցքավորման վարժանքներ էին անցկացնում Կալինինգրադի մարզում, մոտ 700 մետր հեռավորության վրա մտել են Լիտվայի օդային տարածք և մոտ 18 վայրկյան Լիտվայի օդային տարածքում մնալուց հետո հեռացել են»,- ասվում է հայտարարության մեջ։

«Միջադեպին ի պատասխան, Իսպանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon կործանիչներ, որոնք իրականացնում էին ՆԱՏՕ-ի օդային վերահսկողության առաքելություն, բարձրացել են խախտման վայր»,- հավելել է նախարարությունը։

Նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կործանիչները «ներկայումս իրականացնում են օդային պարեկություն»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է