Ներքին 8 ամիս առաջ - 21:38 23-10-2025

Բաքվի հայատյաց քարոզիչներին Հայաստանում ընդունել են որպես խաղաղության «աղավնիների». Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․

«Բաքվի հայատյաց քարոզիչներին Հայաստանում ընդունել են՝ որպես խաղաղության «աղավնիների»։ Փաստացի, երեկ Երևանում Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով ընդունել են Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների, որոնք ադրբեջանական պետական իշխանության մաս են ու հայերի նկատմամբ խոշտանգումների գործիք են։

Որպես գործընթացներին հետևող մասնագետ՝ միանգամից աչք ծակեց դեպի Հայաստան արցախցիների կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևայի ներկայությունը:

Նա ներկայանում է Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպան, բայց 2022թ. Արցախի շրջափակման ժամանակ թույլ չէր տալիս անգամ շտապօգնության մեքենայի ելքը դեպի Հայաստան։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը դեռ 2023 թ. փետրվարին էր հրապարակել զեկույց՝ մեկ առ մեկ նույնականացնելով շրջափակման հարյուրավոր մասնակիցներին և ապացուցել, որ այդ «էկոակտիվիստները» չունեն շրջակա միջավայրի հետ որևէ առնչություն: Մենք անգամ ապացույցներով հաստատել էինք, որ «էկոակտիվիստների» ֆինանսավորումն ուղիղ ադրբեջանական իշխանության կողմից է:

Շատ լավ հիշում եմ, որ նրանք ակտիվ տարածում էին ոճրագործ Ռամիլ Սաֆարովի նկարը ու ոգեշնչվում դրանից, օրինակ էին իրար բերում: Նրանք ունեին ադրբեջանական իշխանության կողմից իրենց առջև դրված հստակ խնդիր` ստեղծել շղարշ, թե իբր էկոակտիվիստ են, իսկ իրականում Արցախի հայերին մատնել սովի ու տառապանքների` 9 ամիս շարունակ կտրել գազից, էլեկտրաէներգիայից, դեղերից ու բժշկական օգնությունից և սննդից: Այդ ընթացքում ադրբեջանական իշխանությունն անցել էր գործի` սպառնում ու ատելություն էր տարածում հայերի նկատմամբ, կատարում սպանություններ:

Այսպիսի կեղծ փորձագիտական հավաքներով ՀՀ իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, թե վերջնական խաղաղություն արդեն հաստատված իրողություն է՝ անտեսելով այն փաստը, որ Հայաստան ժամանած կազմն ամբողջությամբ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պրոպագանդիստներ են։

Կցում եմ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի 300 էջ [գրեթե] ունեցող զեկույցը, որտեղ ժամանակին տեղավորել ենք այն հսկայածավալ ապացույցները, որոնցով հաստատվում են Արցախն աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ և նրանց թշնամանքը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից