Ներքին 7 ամիս առաջ - 14:05 23-10-2025

Կառավարությունը հաստատեց «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանի «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագրին։ Նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում:

Ներդրումային ծրագիրը Կառավարության անդամներին ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս քաղաքաշինական ծրագրի նպատակը «Կասկադ» համալիրի ամբողջական և ավարտուն տեսք ստանալն է: Միաժամանակ կապահովվի կապը Կենտրոնի և հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշահամալիրի հետ։ Արդյունքում կյանքի կկոչվի նաև թամանյանական և ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը»,- ներկայացնելով ներդրումային ծրագիրը՝ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ներդրումային ծրագրի արդյունքում՝ «Կասկադ» համալիրի կառուցվող հատվածում տեղակայված կլինեն քաղաքապետարանին պատկանող նոր համերգասրահ՝ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած, պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի և կկանաչապատվի։ Կձևավորի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ ավելի քան 30 հազար քառակուսի մետր տարածքով։ Հարակից 4.6 հեկտար տարածքում ծրագիրը իրականացնող ընկերությանը հնարավորություն կտրվի բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, որը ինտեգրված կլինի ճարտարապետական միջավայրի հետ։

«Այս պատմությունը տասնամյակների չլուծված խնդիր է, «Կասկադ» համալիրի վերևի հատվածում փոսորակը մոտավորապես 2007 թվականից փորված է, և դրանից հետո գործը տեղից չի շարժվել»,- նշել է քաղաքապետը:

Ներդրումային ծրագիրը իրականացնելու է «Ջի Թի Բի Դեվելոփմենթ» ընկերությունը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ