Ներքին 2 տարի առաջ - 10:05 04-03-2024

Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը

Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հիշեցրեց, որ նշված հատվածի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել:

Նա ասաց, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք համաձայնել են այդ հատվածում տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ, որոնք պետք է քննարկվեն:

Երևանի քաղաքապետարանն այս հատվածում ևս բարեկարգման և կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից