Մամուլ 1 տարի առաջ - 08:06 23-10-2025

Ալեն Սիմոնյանի խորհրդականը քանի՞ խորհուրդ է տվել նախագահին. ինչ ունեցվածք ունի նա․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Աշխեն Հայրապետյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի մայիսին. մինչ այդ նա ԱԺ նախագահի օգնականն էր ընդամենը: Հայրապետյանը այն եզակի աշխատակիցներից է, որ մշտապես ուղեկցում է Սիմոնյանին՝ որպես ԱԺ նախագահի «հագուստի արդուկի գծով խորհրդական»։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ուշագրավ ուղղվածություն ունեցող խորհրդական Աշխեն Հայրապետյանը: Նա, Ազգային ժողովում աշխատելով, ձեռք է բերել հիփոթեքով բնակարան Երեւանում։
ԱԺ նախագահի խորհրդականի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 890 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4,2 հազար դոլար, 11,5 մլն դրամ։ Աշխեն Հայրապետյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 150 հազար դրամ, որից 12 մլն 710 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից, իսկ 2 մլն 439 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։

Խորհրդականի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 375 հազար դրամ, որից 20 մլն 80 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հարցում էր ուղարկել Ազգային ժողով այն մասին, թե Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում: Խնդրել էինք ներկայացնել, թե, որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին, որո՞նք են եղել դրանք, եւ ինչպե՞ս է այդ խորհուրդները կիրառել ԱԺ նախագահը (ներկայացնել ամբողջական ցանկով): Բանն այն է, որ հենց ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել էին, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի, արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Հենց դրա համար էլ վերը նշված հարցադրումները ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ: Սակայն ԱԺ-ից պաշտոնապես ստացանք հետեւյալը. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»: Մնացած հարցերը համարվել էին «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»:
Դե, իհարկե, ինչ խորհուրդ պիտի տա Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանին: Պարզ է, որ այդ հաստիքին է նշանակվել, որ բարձր աշխատավարձով արդուկ անի»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած

Ձեզ գուցե հետաքրքրի