Այս պահին շարունակվում է Բագրատ Սրբազանի և 17 անմեղների գործով դատական նիստը։ Նիստին Բագրատ Սրբազանը ներկայացավ ջերմ ժպիտով, ողջունեց իր աջակիցներին և կոչ-հորդոր հնչեցրեց՝ հրաժարվել չարիքից։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է դրված Բագրատ Սրբազանի դիմաց դատական նիստերի դահլիճում, նա ցույց տվեց Աստվածաշունչը։
Նա նաև լրագրողներին ցույց տվեց, թե ինչ նշում կա արված Աստվածաշնչում։