Արտաքին 9 ամիս առաջ - 14:58 12-10-2025

Հութիները հայտարարել են՝ որ դեպքում կավարտեն Իսրայելի դեմ գործողությունները

Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական շարժում «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կդադարեցնի Իսրայելի հրետակոծությունը և Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները, եթե Իսրայելը պահպանի Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Անսար Ալլահ» քաղաքական բյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։

«Մեր ռազմական գործողությունները կդադարեցվեն, եթե իսրայելցի թշնամին պահպանի համաձայնագիրը (հրադադարի մասին – խմբ.), բայց մենք կշարունակենք հետևել դրա կատարմանը»,– ասել է ալ-Ասադը։

Նա հավելել է, որ եթե Իսրայելը վերսկսի իր ագրեսիան և շրջափակումը Գազայի ժողովրդի դեմ, ապա իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները «ավելի ինտենսիվ տեմպերով…»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել