Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:13 09-10-2025

Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ չէ․ Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու մի շարք բարձրաստիճան ՔՊ-ականներ Գյումրիում էին։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր Գյումրիում վերաբացվել է Հայկական կարմիր խաչի շուրջօրյա խնամքի կենտրոնը։ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է սոցիալական ոլորտին առնչվող հարցերի։

Oragir.News-ի հարցադրմանը` թե ինչպե՞ս է մեկնաբանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ասում է. «Հայաստանում քաղհալածյալներ չկան, տարօրինակ է նման ձևակերպումը»։

Ճշգրտող հարցին` Միքայել Սրբազանը քաղբանտարկյա՞լ է, Արսեն Թորոսյանն ընդգծեց. «Իհարկե ոչ, նա ռազմական հեղաշրջման կոչեր ա արել»։

Մանրամասները` տեսանյութում: