Ներքին 10 ամիս առաջ - 14:25 09-10-2025

Մարալիկում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոց 3 բանկ հասցեում գտնվող շենք-շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը որոշմամբ սահմանվել է օգոստոսի 18-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 68 400 000 ՀՀ դրամ։ Հիմնավորման համաձայն՝ շինությունը կառուցվել է 1978 թվականին։ Այն նախկինում օգտագործվել է որպես Հայագրոբանկի մասնաճյուղ, եռահարկ է՝ բաղկացած նկուղից, առաջին և երկրորդ հարկերից։ Շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 871,99 քառ. մետր, որից 765,21 քառ. մետրը կազմում է բանկի շենքը, 61,38 քառ. մետրը՝ ավտոտնակը, 45,4 քառ. մետրը՝ պարիսպը։ Տրանսպորտային մատչելիությունը գնահատված է՝ լավ։

Կառավարությունն ընդունել է «Տրանսպորտային միջոցներ հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ սեփականություն հանդիսացող, Ներքին գործերի նախարարությանը ամրացված` 497,314,974 ՀՀ դրամ սկզբնական արժեքով տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ըստ հիմնավորման՝ Ներքին գործերի նախարարությունը գրությամբ դիմել է, որ իր հաշվեկշռում գտնվող 40 տրանսպորտային միջոցներ ( որոնցից 30-ը գտնվում են անսարք, իսկ 10-ը վթարված վիճակում)՝ կոմիտեին ամրացնելու և հետագայում օտարելու առաջարկով։ Կոմիտեի կողմից «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է գնահատել վերոնշյալ տրանսպորտային միջոցները։ Գնահատվել է 39 տրանսպորտային միջոց, 1 միավոր տրանսպորտային միջոց եղել է վթարված, մեքենայի վրայից բացակայել են կարևոր հանգույցներ և դետալներ, կորցրել է ապրանքային տեսքն ու նշանակությունը, ուստի հնարավոր չի եղել այն գնահատել որպես տրանսպորտային միջոց, հետևաբար վերոնշյալ տրանսպորտային միջոցը չի ընդգրկվել հավելվածում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում