Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը կօտարվի
copy image url

Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը կօտարվի

Ներքին 1 տարի առաջ - 13:15 24-08-2023
ՀՀ կառավարությունը ցանկանում է հետագայում օտարման ներկայացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գույքը։ Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարություննայսօրվա նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս կառույցը փաստացի չի օգտագործվել և ընկերության հետագա գործունեության համար չպահանջվող գույք է, որը պետք է ամրացնել կոմիտեին և դիտարկելով որպես պետական սեփականություն հանդիսացող շարժական գույք`հետագայում ներկայացնել օտարման։

Կառույցը գտնվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության ենթակայության ներքո։

Նախատեսվում է ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել նրա կանոնադրական կապիտալը:
2021 թ. գույքի շուկայական արժեքը գնահատվել է ավելի քան 9 մլրդ դրամ: Երկամսյա ժամկետում պետք է ապահովվի այս գույքի հանձնումը ՏԿԵՆ–ից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։

Այնուհետև այս գույքը, 2 առանձին լոտերով, համապատասխանաբար 8 մլրդ և ավելի քան 1 մլրդ դրամ գնահատված արժեքներով պետք է ներկայացվի օտարման` մրցույթներով։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում կստեղծվի մրցութային հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով կոմիտեի 3 անդամի, ՏԿԵՆ–ից 3 անդամի, ՀՀ արդարադատության նախարարությունից 1 անդամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` 1 անդամի։

Չշահագործվող գույքի օտարումից առաջացած դրամական միջոցները կուղղվեն ՀՀ պետական բյուջե։

ՀՀ կառավարությունից վստահեցնում են, որ որոշման վերաբերյալ հասարակությանը կիրազեկեն։

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
16:00 Սրբազանը ճիշտ էր՝ ես սխալվեցի. ովքե՞ր կմիավորվեն նրա դրոշի տակ
11:28 Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
11:02 Մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
08:10 Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել․ Հրապարակ
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են

Ձեզ գուցե հետաքրքրի