33-ամյա բրիտանացի տղամարդը երեք օրում կերել է 3 կիլոգրամ կոլայի համով ժելե, որի ընդհանուր կալորիականությունը գերազանցել է 10,000 կալորիան։
Երրորդ օրվա ավարտին նա սկսել է տառապել որովայնային ուժեղ ցավերով, քրտնարտադրությամբ, բարձր ճնշմամբ և ջերմությամբ՝ այնքան, որ նույնիսկ չի կարողացել վեր կենալ անկողնուց։
Սկզբում բժիշկները ենթադրել են, թե դա սննդային թունավորում է, սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ ժելատինի մեծ քանակությունը բորբոքել է նրա հաստ աղիքը։
Տղամարդը վեց օր բուժում է ստացել հիվանդանոցում՝ կաթիլային ներարկումներով։