Ըստ էության 1 տարի առաջ - 21:00 06-10-2025

Ըստ էության. Կամավոր ատեստավորումը ԿԳՄՍՆ-ի ֆոկուսն է, որ ոչ բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացնեն

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք կրթության փորձագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Ատոմ Մխիթարյանին։

Նրա հետ խոսել ենք Հայաստանում ուսուցիչների ցածր աշխատավարձի, ԿԳՄՍՆ կողմից ուսուցիչների կամավոր ատեստավորման, կրթության ոլորտում բարեփոխումների քննադատության, նոր դասագրքերում QR կոդերի առկայության ու Տիգրան Ավինյանի կողմից դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքի, բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, Մխիթարյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ դա ձևական բնույթ է կրում։

«Աշխատավարձերը պետք է բարձրացնեին, բայց չէին կարող պարգևավճարները կրճատել, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է պահպանում չէին կարող կրճատել, ԿԳՄՍ նախարարությունը մտածեց ֆոկուս, որի անունը դրեցին կամավոր ատեստավորում, որ ոչ բոլորի աշխատավարձը բարձրացնեն»,- ասաց նա։

Մխիթարյանի գնահատմամբ` Հայաստանում ուսուցիչները միայն խոսքով են գնահատվում։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում