Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 06-10-2025

8 տարվա մեջ Նիկոլը մենակ պաշտոնյաների, ոստիկանության աշխատավարձն ա բարձրացրել․ հարցում

ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը իրենք իրենց մեջ կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև վախենում են, առիթ են տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն Կառավարությանը։

«Վախենում ենք: Կառավարությունում ինչի պիտի գա լավ կադրը աշխատի, դուք կգա՞ք աշխատեք։ Եկեք, բոլորիդ հրավիրում եմ, ոչ մեկդ չեք գա, չէ՞»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պե՞տք է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնի»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ պաշտոնյաների աշխատավարձերը չպետք է բարձրացվեն, որոշներ էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Պահ, թող թոշակառուներինը բարձրացնի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ «Էս 8 տարվա մեջ մենակ պաշտոյաների, ոստիկանության աշխատավարձն ա բարձրացրել։ Հասարակ քաղաքացին նրան հետաքրքիր չէ։ Ես էդ մարդու հասցեին լավ բան չեմ կարա ասի։ Ընդամենը նա ՀՀ քաղաքացի չի և իրավունք չունի մեր երկիրը կառավարելու»,- նշեց նա։

«Ոչ, հատկապես իրավական դաշտում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին