Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 08-07-2025

Նիկոլը տղություն չունի, որ օկուպացված տարածքներն ազատագրի․ նա մենակ թույլերի վրա կարա․ հարցում

Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը պայքար է սկսել Ամենայն Հայոց կաթղիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ Կառավարության ղեկավարը շարունակ ֆեյսբուքյան գրառումներ է անում՝ նշելով, որ «Վեհարանը պետք է ազատագրել դա պղծող կաթողիկոսից և որ Վեհափառը պետք է հեռացվի»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու է Փաշինյանն ուզում Վեհարանն ազատագրել, իսկ Հայաստանի օկուպացված տարածքները՝ ոչ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, որոշների կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում օկուպացված տարածքների մասին խոսել։

«Խնդրում եմ, անունը մի տուր էլի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միայն թույլ մարդկանց վրա է կարողանում։ «Դե ինքը մենակ թույլ մարդկանց, ձեռքերը կապած մարդկանց կարող ա տենց բան անի, ինքը ուժեղ մարդկանց չի կարա տենց բան անի։ Ինքը տղա ա, թող գնա տղավարի խոսա, ինքը աղջկա բաներ ա անում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում։ «Կազատագրի, ճիշտ ա անում։ Վեհափառին պետք ա գյուլել»,- ասաց նա։

«Դրա մասին չեմ ուզում խոսամ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում