Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրել է.
«Մի անգամ էլ կարդացի Միքայել Սրբազանի մեղադրական եզրակացության սեղմագիրը։ Գտա ու մի անգամ էլ դիտեցի տեսանյութը, որի մեջ դատարանը հանցակազմ է տեսել։
Իրավունքի տեսանկյունից տեղի ունեցածը քննարկելը բանական մարդու արժանապատվությունից ցածր է։
Սրբազանը դասական խղճի կալանավոր է։
Սա պարզ մեսիջ է բոլորին՝ ով մեզ չի հավանում, ով մեզ հետ համաձայն չէ, մի շարժվեք, մի խոսեք, մի շնչեք ու, եթե դժվար չէ, պարզապես դադարեք գոյություն ունենալ։
Հայաստանը քաղաքական ռեժիմի բովանդակության իմաստով ակնհայտորեն գահավիժել է էլեկտորալ ավտոկրատիայի փոսը, երբ իշխող վերնախավը՝ շրիշակի հավասար աջակցության իր ցուցանիշով, այնուամենայնիվ անընդհատ վերարտադրվում է ընտրությունների միջոցով, այն պարզ պատճառով, որ օպոնենտների աջակցության գործակիցն էլ ավելի ցածր է, իսկ բնակչության 2/3-ն ընդհանրպես անհաղորդ է գործընթացներին՝ որևէ մեկի կողմից ադեկվատ քաղաքական հայտի բացակայության հետևանքով։
Ցավն այն է, որ սա կարող է շատ երկար տևել։
Ու հատկապես այս հանգամանքներում շատ կարևոր է շարունակել իրերն իրենց անունով անվանել։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալ է ու խղճի կալանավոր։
Իսկ այս ամենն այնուամենայնիվ ավարտվելու է, որովհետև ինչ ունի սկիզբ, անխուսափելիորեն ունի և ավարտ»։