Սպորտ 1 տարի առաջ - 23:13 02-10-2025

Նոան լիգայի փուլի առաջին խաղում պարտության մատնեց Խորվաթիայի չեմպիոնին

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Խորվաթիայի գործող չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ (1-0)։

Երևանյան ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 6-րդ րոպեին հեղինակեց բոսնիացի հարձակվող Նարդի Մուլահուսեյնովիչը։

Խորվաթական ակումբը հանդիպման մեծ մասը (30-րդ րոպեից սկսած) խաղում էր 10 հոգով
Յան Էտեկիի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Նիկո Յանկովիչը։

Այսպիսով, «Նոան» վաստակեց իր առաջին միավորները ԿԼ-ի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում։

Երկրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնը կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեային»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ