Ներքին 1 տարի առաջ - 11:39 24-09-2025

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին

Մատենադարանում մեկնարկել է ՀՀ առաջին նախագահ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Տեր-Պետրոսյանը ևս մասնակցում է միջոցառմանը։

Գիտաժողովում զեկույցով հանդես են գալու են հեղինակավոր մի շարք միջազգային գիտնականներ՝ Ալեքսանդ Խոսրոև (ՌԴ ԳԱ, Արևելյան ձեռագրերի ինստիտուտ), Իգոր Դորֆման-Լազարև (Սոֆիայի համալսարան), Էնդի Հիլկենս (Վիեննայի համալսարան), Ելենա Մեշչերսկայա (Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան), ինչպես նաև Կլոդ-Արմեն Մութաֆյան (անհատ հետազատող), Վահան Տեր-Ղևոնդյան (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ)։

Բացման խոսքով ելույթ է ունեցել Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ արժևորելով Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղին և մինչ այժմ ստեղծած պետական ժառանգությունը․ «Որպես պետական այր և քաղաքական գործիչ, իր մասին շատ բան է գրվել և ապագայում շատ ավելին է գրվելու։ Մեր նպատակն է՝ ներկայացնել վաստակաշատ արևելագետ-հայագետի գիտական ժառանգությունը, նրա ներդրումը բանասիրության և պատմության ասպարեզում»։

Գիտաժողովի հիմնական թեմաները նվիրված են լինելու հայ-ասորական կապերին, Կիլիկիայի հայկական թագավորության պատմությանը, հայ թարգմանական գրականությանը. բնագավառներ, որոնց մասնագետն է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը