Երևան +21°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:18 13-04-2023

«Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի»․ գիտաժողով՝ նվիրված Սոս Սարգսյանին

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ` «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով՝ նվիրված է հայ մեծանուն դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հիշատակին։

Գիտաժողովի կազմակերպիչը ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունն է, գլխավոր գործընկերն ու հովանավորը` Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։

ՈւԳՍԸ նախագահ, գիտաժողովի կազմակերպիչ Վովա Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձել են ընդգծել և ներառել այնպիսի մասնագիտական ուղղություններ ու զեկուցումներ, որոնք այսօր և ապագայում մեծ դեր կունենան ժամանակակից արվեստի ինքնության պահպանման, արժեքները գնահատելու և վերաարժևորելու տեսանկյունից։



Գիտաժողովը նպատակ է հետապնդել երիտասարդների շրջանում խթանել գիտահետազոտական աշխատանքների հանդեպ հետաքրքրությունը, քանի որ այս ոլորտում տեսաբանները շատ քիչ են։ Ոլորտային խնդիրներից է նաև կինոքննադատների, թատերական քննադատների պակասը, քանի որ այս մասնագիտությունները մեր օրերում համարվում են ոչ շահեկան։

«Այդ բացը փորձում են լրացնել ոլորտի այլ մասնագետները, բայց պետք է մեխանիզմ մշակել կինոյի և թատրոնի քննադատության ոլորտը զարգացնելու համար»,- եզրափակեց Վովա Արզումանյանը։

Գիտաժողովին մասնակցում էին Երևանի և մարզերի տարբեր ուսումնական հաստատություններից, ինչն իր հերթին նպաստում է մեթոդական տեսական գիտելիքների փոխանակմանը և միջբուհական համագործակցության բարելավմանը։



Իր ողջույն խոսքում գիտաժողովի նախագահը՝ պրոֆեսոր Նարինե Սարգսյանն իր ուրախությունը հայտնեց ուսանողական գիտաժողովի կազմակերպման առիթով։ Նա խոսեց Սոս Սարգսյանի՝ ԵԹԿՊԻ-ին անգնահատելի նվիրվածության մասին՝ հավելելով, որ նրա հիշատակին նվիրված ցանկացած միջոցառում ավելի պարտավորեցնող է։

Զեկուցումների թվում առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Վիգեն Պապոյանի «Պատառիկներ հայկական Բաքվի թատերարվեստից», որում ուսումնասիրվել էր հայերի մեծ դերը Բաքվի թատրոնի և օպերայի զարգացման մեջ, նաև, բերելով փաստական ապացույցներ, որ 20-րդ դարասկզբին լեզվի և ինքնության հարցում դեռևս, որպես ազգ չձևավորված մուսուլմաններ են ապրել Բաքվում։

Մարինա Սոլոյանի «Մեկ կադր․ Սոս Սարգսյան» և Վովա Արզումանյանի «Լռության գեղագիտությունը Սոս Սարգսյանի գրական երկերում» զեկուցումներում նախ ներկայացվեցին Սոս Սարգսյանի թատերական և կինեմատոգրաֆիկ կերպարային առանձնահատկություններն ու տիպիկ միաձուլումը, ապա նրա գրական երկերում գեղագիտական լռության կարևորության ու յուրօրինակության մասին։

Ապագա կինոգետ Արման Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր զեկուցման մեջ նա վերլուծել է կինոռեժիսոր, սցենարիստ Վուդի Ալլենի «Ստվերներ և մառախուղ» ֆիլմը և եզրակացրել, որ այս ռեժիսորի ֆիլմերում առանցքայինը ոչ թե ելքն է, այլ ընթացքում մարդկային ներաշխարհների ներկայացումն ու վերլուծությունը։ Հայ կինոյի բացերի մասին խոսելիս ապագա կինոգետը նշեց, որ պետք է զարգացնել կինոքննադատությունը, ինչպես օրինակ Ամերիկայում՝ ցանկացած ֆիլմ էկրան բարձրանալուց առաջ պետք է դիտեն և գնահատեն կինոքննադատները, իսկ Հայաստանում ֆիլմը հանձվում է միանգամից հանդիսատեսի դատին։



Նաիրա Աբրահամյանը ներկայացրեց մանկավարժությանը վերաբերող զեկուցում՝ «Մոտիվացիայի դերը ուսուցման գործընթացում»։ Զեկուցումը մեծ հետաքրքրություն առաջացրեց և տեսական մասից հետո Նաիրան, լինելով նաև ուսուցչուհի, խոսեց իր կիրառած մեթոդների, դրանց ռիսկայնության և հաջողությունների մասին։

Գիտաժողովի նախագահը հույս հայտնեց, որ նման միջոցառումները շարունակական կլինեն մանավանդ ԵԿԹՊԻ-ի նման ստեղծագործական բուհի համար։

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են գիտաժողովի նյութերի առանձին ժողովածուում։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։