Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 22-09-2025

Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ անբարոյական է․ հարցում

Արմավիր քաղաքում Անկախության տոնին նվիրված Ֆեստիվառի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ կյանքով, և մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք այդ երջանկությունն ու բարեկեցությունը։

«Այդ երջանկությունը և բարեկեցությունը ամենաազդու, ամենապատկառազդու և ամենաարժանի հուշարձանն է մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախությոն համար իրնց կյանքը տված մեր բոլոր զինվորներին և մեր բոլոր քաղաքացիներին և ես ուզում եմ՝ մենք բոլորս հարգանքի տուրք մատուցենք մեր բոլոր նահատակներին, ովքեր ընկան, որ Հայաստանը ապրի, ովքեր ընկան, որ մեր երեխաները ապրեն, ովքեր ընկան, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերի իրական ազատություն, իրական անկախություն։ Եվ ես՝ այդ լռության պայմաններում Ձեր ներկայությամբ և Ձեր բոլորի թույլտվությամբ, հարգելով մեր բոլոր նահատակների հիշատակը, այս տոնական օրով, այս տոնական հրապարակում ծնկի կգամ նրանց առաջ»,- ասաց Փաշինյանը և բեմի վրա ծնկի իջավ։

Այս ամենից հետո համացանցում ակտիվ քննադատություններ հնչեցին, որ ազնիվ ու բարոյական չէ, որ Արցախ հանձնած ղեկավարը խոնարհվում է Արցախի պաշտանության համար զոհվածների առջև։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Նիկոլ Փաշինյանը ծնկաչոք խոնարհվում է նահատակների առջև»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա բարոյակա չէ, որոշներն էլ դժվարացան պատասխանել։

«Ընդեղ բարոյական բան չեմ տեսնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա բարոյական չէ։ «Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ անբարոյական է, դրա բարոյականը որն է»,- նշեց նա։

Քաղաքացիներրից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել։ «Նիկոլ Փաշինյանի ինչն ա բարոյական, որ դա բարոյական լինի, ոտից գլուխ անբարո է ինքը, որովհետև ոչ ադեկվադ խոսքեր է ասում, շարժումները, դա երկրի ղեկավարի պահվածք չէ։ Շատ տհաճ ա և՛ ձայնը, և՛ պահվածքը, և՛ մտածելակերպը։ Ոչ մի լավ բան չի արել, բացի պարտությունից, հողերը տալուց, կեղծ բանակցություններ վարելուց»,- ասաց նա։

«Ճիշտն ասած էդ հարցը պիտի տաք Նիկոլ Փաշինյանին, ցուցադրական բան ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու