Ներքին 2 տարի առաջ - 15:10 16-07-2024

Ոտքից գլուխ քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյանը 10 մլն դրամ գրավով ազատ արձակվեց

«Անկեղծ ասած, ես հետ եմ մնացել մեր երկրի փոփոությունների դինամիկայից։ Ես որ գնացել եմ ՔԿՀ, մեծ երկիր էր։ Հիմա չգիտեմ, ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք սպասելի՞ էր հենց այս օր իր նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխելու վերաբերյալ հարցին։

«Ազատություն» ռկ-ի լրագրողը հարցրեց՝ գուցե պայմանավորվածություն կա ազատ արձակվելու դիմաց հաջորդ ընտրություններին չառաջադրվելու վերաբերյալ։

«Եթե պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի։ Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է»,-ասաց նա՝ չբացառելով, որ վաղը իրեն կարող են կրկին կալանավորել։

Ասլանյանի խոսքով, գուցե հետագայում ինքն այս ամենին անդրադառնա ամենայն մանրամասնություն, հիմա ասում է՝ սա քրեական ու քրեական դատավարական հարց չէ, այստեղ մասնակցություն է ունեցել նաև վարչական դատարանը, որը կալանք է դրել ավագանու նիստերի վրա։

«Շատ վատ, խայտառակ նախադեպ է ստեղծվել ընտրական պրոցեսի իրացման առումով։ Այսինքն, ցանկացած ընտրական պրոցեսից հետո կարող են գտնել քաղաքական վաճառականներ, որոնք կարող են դիմել ընտրությունների արդյունքներն առանց հիմքի վիճարկելու համար՝ մերժված լինելով հանդերձ»,-ասաց Ասլանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանին ի նկատի՞ ունի, Ասլանյանը պատասխանեց՝ իրենից թաքուն չի դիմել Մարուքյանը։

«Ինքն ինձ ասել է, որ ճնշում կա իր վրա, ստիպված է լինելու դիմել։ Ինքն էնքան կալիբր չունի, որ իր դատարան դիմելու արդյունքում ես ՔԿՀ-ում լինեի, բայց իր դիմելու արդյունքում տուժել է Վանաձորի ընտրական ողջ տրամաբանությունը, անհիմն արգելանք է դրվել ավագանու նիստի վրա, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու