Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 22-09-2025

Դավաճան, մարդասպան, КВН-ի մասնակից․ քաղաքացիները հիշում են Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանի մասին կարծիքները շատ հակասական են։ Որպես Ազգային ժողովի նախագահ և ՔՊ կարկառուն ներկայացուցիչ՝ նա հաճախ է հայտնվել հասարակական քննարկումների կիզակետում՝ երբեմն գնահատանքի, երբեմն էլ քննադատության արժանանալով։ Սակայն նրա պահվածքը, բառապաշարն ավելի շատ քննադատությունների են արժանանում և նա հաճախ է սկանդալային հայտարարություններ անում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս կհիշվի Ալեն Սիմոնյանը պատմության մեջ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ալեն Սիմոնյանը չի հիշվի պատմության մեջ, որոշներն էլ ասացին, որ շատ վատ ձևով կհիշվի։

«Որպես դավաճան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանը կհիշվի անհաջող ղեկավար։ «Կասեի՝ մարդասպան, անհաջող ղեկավար, լավ բան չկա, որ ասեմ։ Հենա քաղաքն էլ եք տեսնում, ժողովրդին էլ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ալեն Սիմոնյանն ընդհանրապես չի հիշվի։ «Ինձ թվում ա՝ ընդհանրապես չի հիշվի և դա ճիշտ կլինի։ Նողկանքից բացի ոչինչ չեմ զգում ամբողջ այդ կոլեկտիվի հանդեպ»,- ասաց նա։

«Շատ հակասական։ Երևի և որպես КВН-ի մասնակից, ես իրեն հիշում եմ և երևի թե որպես ԱԺ նախագահ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին