Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 23:25 21-09-2025

Փաշինյանի ուղերձից տպավորություն է ստեղծվում, թե մենք 34 տարի պետություն չենք ունեցել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը

Նիկոլ Փաշինյանի Անկախության օրվա ուղերձից տպավորություն է ստեղծվում, թե մենք 34 տարի պետություն չենք ունեցել։

Երրորդ հանրապետությունը ներկայացվում է որպես պաշարման, պատերազմի, արտագաղթի ու ձախողումների շարք, իսկ իրական պետությունը՝ իբր նոր է ծնվում «Չորրորդ հանրապետության» անվան տակ։

Սա վտանգավոր խեղաթյուրում է։

Երրորդ հանրապետությունը մեր պետությունն է՝ միջազգային ճանաչմամբ, Սահմանադրությամբ, բանակով, կրթական համակարգով ու մշակույթով։

Այո՛, այն ծանր փորձությունների միջով անցավ, բայց դա չի դարձնում այն «անիրական»։
Հարկ է հիշել նաև, որ Երրորդ հանրապետությունը Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի հանրապետությունն է։

Դա այն պետությունն է, որի զավակներն ու պաշտպանները ազատագրեցին Արցախը՝ ապահովելով մեր ազգային արժանապատվության և պետականության ամուր հիմքը։

Իսկ այսպես կոչված «Չորրորդ հանրապետության» ծրագիրը, որի մասին այսօր խոսում է Փաշինյանը, ոչ թե մեր ժողովրդի կամքով ծնված ճանապարհ է, այլ՝ Ադրբեջանի թելադրանքի և պարտադրված «խաղաղության» հետևանք։

Այն ներկայացվում է որպես «նոր ծնունդ», բայց իրականում փորձ է՝ պարտության ու զիջումների քաղաքականությունը ներկայացնել իբրև պետականության վերածնունդ։

Եվ հենց այստեղ է ամենավտանգավորը․ «Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա բաժանումն ու ընդհատումը։

Այստեղ խնդիրը հանրապետության համարակալումը չէ, այլ դրա բովանդակությունը, ինքնիշխանության հատկանիշը, որ վերանում են «Չորրորդի» քողածածկույթի տակ:

Այդպիսի մոտեցումը ոչ միայն անտեսում է մեր հաղթանակներն ու նվաճումները, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝

մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով։

Մենք ունենք Երրորդ հանրապետություն, և մեր պարտքն է պաշտպանել ու զարգացնել այն՝ թույլ չտալով, որ որևէ իշխանություն փորձի ջնջել նրա պատմական լեգիտիմությունն ու պետականության հիմքերը։

Այլ խնդիր է ազգային- պետական նոր նախագծի անհրաժեշտությունը, որը պետք է դառնա ազգային նոր վերածննդի հիմք՝ իրատեսորեն հաշվի առնելով այն ստատուս-քվոն, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան