Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:29 06-07-2022

Քյարամյանը բիսետկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար մենք չենք ուզում իրեն, չենք վստահում․ զոհվածի հայր

Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն այն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, իսկ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության՝ գործում ընդգրկվելով որպես մեղադրյալ։

Զոհված զինծառայող Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք այսօր եկել, հավաքվել ենք, որպեսզի պատասխան ստանանք, հասկանանք՝ ինչ է կատարվում։ Մենք մեր պահանջն էինք ներկայացրել, որ մեր գործը տեղափոխեին ԱԱԾ։ Հույս ունենանք, որ մեր պահանջը կբավարարվի։ Նախորդ անգամ մեկ օր ժամանակ էինք տվել, շաբաթ կիրակի էր, Սահմանադրության օրն էր, որը ծառայում է մի հոգու ու իրա մանկապարտեզին։ Ամսից ավել է, ինչ մեր գործը Քննչականում է, կոնկրետ օր չեմ կարող ասել։ Մինչև այսօր ոչ մի շարժ չկա, ինչպես տվել ենք, այնպես մնացել է։ Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ ինքը փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, ասաց՝ ծանոթանամ նյութերի հետ, մյուսը, մյուսը, բայց ամսից ավել մինչև այսօր ոչ մի պատասխան չկա։ Քյարամյանը բիսետկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար մենք չենք ուզում իրեն, չենք վստահում։ Ուզում ենք՝ տեղափոխվի ԱԱԾ, վերջապես այդ կառույցը ծառայում է հայրենիքին։ Եթե ես իմանայի, որ իմ տղեն կռվել է ու զոհվել է հանուն հայրենիքի, կհասկանայի ու կլռեի, բայց երբ գիտեմ, որ իմ երեխուն դավաճանել են, թիկունքից խփել են, ու այս վիճակն է, լռելն անիմաստ է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց