Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:15 19-09-2025

Միջազգային հանրությունը վաղ թե ուշ հաշտվելու է կատարված փաստի հետ ու վերջիվերջո ճանաչելու ԼՂ անկախությունը. հատված Տեր-Պետրոսյանի ելույթից

ՀՀ առաջին նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տեր-Պետրոսյանի՝ 26․10․2007 թ․ ելույթից հատված․

««Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը հիմնված է այն փիլիսոփայության վրա, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ հաշտվելու է կատարված փաստի հետ ու վերջիվերջո ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Տեսականորեն սա ճիշտ փիլիսոփայություն է, մանավանդ պատմական առումով հիմնավորված մի քանի գործնական նախադեպերով։

Ամբողջ խնդիրն այն է, ինչպես դեռ տաս տարի առաջ մի առիթով նշել էի, թե Հայաստանն ունի՞, արդյոք, 20–30 տարի ստատուս-քվոն պահպանելու հնարավորություն, նրա ռեսուրսները կբավարարե՞ն, արդյոք, զարգացնելու սեփական տնտեսությունը, հաղթահարելու շրջափակումների եւ մեկուսացման հարուցած խոչընդոտները, եւ վերջապես՝ մեր երկիրը կդիմանա՞, արդյոք, Ադրբեջանի հետ մրցակցությանը։

Ստատուս-քվոն ոչ թե քարտեզ է, ոչ թե զինադադարի գիծ, այլ ուժերի կայուն հավասարակշռություն։ Այս տեսանկյունից հարցը դիտարկելիս, ցավով պետք է արձանագրել, որ մենք գտնվում ենք բավականին մտահոգիչ, եթե չասենք, անմխիթար վիճակում։ Եթե սրանից տաս տարի առաջ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական եւ ռազմական ռեսուրսներով քիչ թե շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նույն չափորոշիչներով, նրանց միջեւ առաջացել է ահռելի ճեղքվածք, որը խորանալու միտում ունի։
Ո՞րն է, արդ, պարտվողականությունը․ ժողովրդին անգիտության մեջ պահելով ու նրա զգոնությունը բթացնելով, մի օր արթնանալ ու տեսնել, որ Ղարաբաղը չկա, թե՞ ճշմարտությունը բացահայտելով ու ահազանգ հնչեցնելով, փորձել համախմբել ազգի ուժերը՝ այդ վերահաս վտանգը կանխելու համար։

Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը։ Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի։ Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դեմագոգիայով եւ պոպուլիզմով։ Եւ այսուհետեւ էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին։ Թո՛ղ դա դիտվի որպես ոչ շահավետ քաղաքական վարքագիծ։ Թո՛ղ ազդի իմ վարկանիշի վրա։ Ես այն եմ, ինչ կամ ու լինելու եմ։ Այդպիսին էի ես նաեւ 1988-ին, եւ դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը»։

26․10․2007թ»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան