Մամուլ 1 տարի առաջ - 08:02 19-09-2025

Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական տույժ չեն կիրառել. մանրամասներ փակ նիստից. Հրապարակ

Նախօրեի ուշ երեկոյան ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել։ Թեման լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակն է եղել, ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը: Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, եւ դիմումը մնացել էր առանց քննության։

Երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, եւ կանչել են գորգի վրա։ Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին եւ եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, եւ կողմերը հաշտություն են կնքել։

Ամենայն հավանականությամբ, ՔՊ համագումարից հետո վարչությունը կքննի նաեւ Հայկ Սարգսյանի հարցը, պատրաստվում են քննել պատգամավորի վարքը, քանի որ նա «խախտել է կուսակցության կանոնադրությունը»` Կոտայքի կուսակիցների մոտ բամբասել է Ալեն Սիմոնյանից եւ, որ առավել անթույլատրելի է` արտահոսք է կազմակերպել։

Ինչո՞ւ հարցը չեն քննում մինչեւ համագումարը, վարչության անդամի թեկնածու է նաեւ Սարգսյանը, թողել են, որ մասնակցի ընտրություններին: ՔՊ-ից ասացին նաեւ, որ սա ոտքի վրա գործընթաց չէ, նախ պետք է դիմում գրվի Վերահսկող մարմնին, քննեն, եթե հարկ համարեն, հասցեագրեն Վարչությանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում