Ներքին 1 տարի առաջ - 17:32 17-09-2025

Հացը ուրացողին օգտագործում են, հետո, իբրև փալաս, ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում․ Տեր Վարազդատ

Տեր Վարազդատ քահանա Նաջարյանն անդրադարձել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարություններին, որոնք նա երեկ արել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Տեր Վարազդատն ընդգծել է՝ խոսքերը, որոնք պետք է հնչեցնի, սրտի մեծ ցավ ու ափսոսանք են իրենց մեջ պարունակում:

«Արժանապատիվ տեր Հայր, խորը ցավով և կսկիծով դիտեցի Հանրային հեռուստաընկերության եթերի ժամանակ հնչեցրած կարծիքներդ և առհասարակ վերջին շրջանում դրսևորած վարքագիծդ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցու և հոգևոր առաջնորդների: Տպավորությունն այն է, որ երկու Տեր Արամ է գործում քո մեջ, այն Տեր Արամը, ով «Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման ժամանակ բարձր ձայնով աղաղակում էր, պատառոտելով իրեն` ասելով, «Վեհափառ Տե´ր, ձեզ թիկնապահ է անհրաժեշտ սրանցից պաշտպանելու համար, և ես զգեստս կհանեմ ու կպաշտպանեմ ձեզ», իսկ հիմա մեկ ուրիշ Տեր Արամ, ով դարձյալ իրեն ավելի ուժգին պատառոտում է, ասելով «Ժողովու՜րդ, ժողովու՜րդ եկե´ք փրկեք ի´նձ Վեհափառից, Առաջնորդներից, «հալածանքներից» և անասելի դառը«կտտանքներից»:

Ի՞նչ փոխվեց այս կարճ տարիների ընթացքում, Տեր Արամ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ փոխվեց: Վեհափառ Հայրապետը, ով նույնիսկ ապահով էլ էր քեզ` Երևանում, Մայր Աթոռին պատկանող բնակարանով, որ կարողանաս կեցությունդ ավելի բարվոք պայմաններում անցկացնես, այսօր ապերախտի պես, առանց ամոթ զգալու խոսում ես Իր և Մեր դեմ: Հացը, որ կերե´լ ես և ուրանում ես, լավ տեղ չի տանելու Քեզ, արժանապատիվ եղբայր: Հացը ուրացողին օգտագործում են, և հետո, իբրև փալաս, ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում: Ահա սա է սպասվում Քեզ: Այսօր որոշ շրջանակների դու պետք ես, բայց վաղը Քո անհրաժեշտությունը չի զգալու և ոչ ոք: Երբեք ուշ չէ վերանայելու համար վարքագիծդ և սխալ ընթացքդ, մնում եմ աղոթող Քեզ համար:

Եղբայրական սիրով և աղոթքով` օծակից եղբայր Տեր Վարազդատ քահանա Նաջարյան»,- նշել Տեր Վարազդատը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին