Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ շուտով կրկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը:
«Նա (Թրամփը) ինձ հրավիրեց Սպիտակ տուն։ Դա կլինի երկու շաբաթից՝ երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթից հետո»,- ասել է նա Իսրայելի տնտեսության իրավիճակին նվիրված մամուլի ասուլիսում։