Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:47 21-07-2024

Նեթանյահուն վաղը կհանդիպի Բայդենի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 23-ին ԱՄՆ-ում կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։ Փոխանցում է Tert.am-ը։

Իսրայելի վարչապետը հուլիսի 22-ի երեկոյան կմեկնի ԱՄՆ, իսկ հաջորդ օրը նախատեսված է հանդիպում Բայդենի հետ։ Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն ավելի վաղ պետք է հանդիպեր Բայդենի հետ, բայց այցը կարող է հետաձգված լինել՝ ԱՄՆ նախագահի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով։

Հուլիսի 5-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Բայդենը ճնշում է գործադրել Իսրայելի վարչապետի վրա՝ Գազայում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու համար։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց