copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:20 16-09-2025

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտին

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Միխայել Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Նելյա Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: