Ներքին 1 տարի առաջ - 17:45 16-09-2025

Հուսամ՝ հաջորդն էլ ԱԳՆ-ից Արարատ Միրզոյանին կհանեն

Oragir.News–ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը մեկնաբանեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը և հասարակությունում տարածված քննարկումները՝ կապված Արարատի պատկերի հանման հարցի հետ։ Մադաթյանի խոսքով՝ քաղաքական մտքեր արտահայտող պաշտոնյային պետք է գնահատել ըստ նրա պաշտոնային պարտականությունների և փորձել ոչ թե օրակարգը բամբասել, այլ աշխատել էկոնոմիկայի համար պատասխանատու ոլորտում։

«Էկոնոմիկայի նախարարը որևէ կապ ունի՞ էկոնոմիկայի հետ, թե՞ զբաղվում է նման հայտարարություններ անելով»,- ասաց Մադաթյանը և հավելեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է զբաղվի իր գործով՝ «կոնկրետ ռեսուրսի համար խոսի, ոչ թե դուրս գա քաղաքական արտահայտություններ անելու համար»։

Նա ընդգծեց, որ նախարարների գործունեությունը պետք է սահմանափակվի իրենց ոլորտներով։

«Հուսամ հաջորդը լինելու է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարությունից հանելը։ Եթե արդեն արարատների հարցը լուծում են, թող ամբողջությամբ լուծեն ու էդ ժամանակ թող Գևորգ Պապոյանը գրառում անի »,- հավելեց Մադաթյանը։

Հոգեբանը նկատում է, որ ներկայիս կառավարությունում արդյունավետ կառավարման փոխարեն հաճախ արձանագրվում է կենտրոնացված օրակարգ՝ ընդդեմ նախարարների ինքնուրույն աշխատանքի։

Խոսելով Արարատի և Արագածի միջև համեմատությունների մասին, Մադաթյանը դրանք որակեց անտրամաբանական։

«Ի՞նչ է նշանակում՝ «Թուրքիան Արագածը պատկերի»։ Մենք Արարատը մեր համար արժեքավոր սիմվոլ ենք համարել դեռ խորհրդային ժամանակներից։ Այն եղել է նաև Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա։ Ամբողջ հայ ժողովուրդը Արարատը գնահատում է որպես սիմվոլ: Եթե այդպես է ինչո՞ւ Թուրքիան պետք է կիսլուսինը ու աստղերը խփի իր դրոշի վրա։ Է, թող մենք էլ դրա դեմ խոսենք»,- ասաց Մադաթյանը։

Նա նաև ընդգծեց, որ միջազգային հարաբերությունների համատեքստում նման պատկերների շուրջ բուռն քննարկումները հաճախ կարող են հիմնված լինել դատարկ կամ ոչ առաջնային օրակարգերի վրա։

«Ես չեմ հասկանում այս տրամաբանությունը՝ ինչո՞ւ սա պետք է դառնար հատուկ օրակարգ։ Մենք ունենք բազմաթիվ օրակարգային, կարևոր հարցեր՝ տնտեսության, սոցիալական և այլն։ Իսկ այսպիսի թեմաները, երբ դրանք բնավ համաձայն չեն գերակա խնդիրներին, անհասկանալի են»,- նշեց հոգեբանը։

Մադաթյանը նաև խորհուրդ տվեց քննադատողներին մտածել ավելի պրագմատիկ հարցերի շուրջ՝ թե ինչո՞ւ են հենց այս հարցերը հանվում օրակարգ և առաջարկեց պաշտոնյաներին՝ հիմնական աշխատանքը չփոխարինել ֆեյսբուքյան ակտիվությամբ։

«Գևորգ Պապոյանին ես չեմ համարում ուշադրության արժանի միայն նրա հրապարակային արտահայտությունների պատճառով։ Նախարարները պետք է աշխատեն իրենց ոլորտներում»,- կրկնեց Մադաթյանը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան