Արտաքին 8 ամիս առաջ - 09:10 13-09-2025

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է՝ երբ կստորագրվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նախարարը: