Լեհաստանը որոշել է «Արևմուտք-2025» զորավարժությունների պատճառով փակել Բելառուսի հետ սահմանը։
Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությունները կսկսվեն սեպտեմբերի 12-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 16-ը: Վարժանքների ընթացքում կմշակվեն զորաշարժեր, որոնք անհրաժեշտ են Միութենական պետության պաշտպանության համար։
Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 13 հազար մարդ։