Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:00 12-09-2025

Դպրոցներում հայ մեծերին Փաշինյանի ստատուսներով են փոխարինում

Շահագործման է հանձնվել Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցը, որտեղից տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութում երևում է, որ դպրոցի պատերին փակցված չեն հայ մեծերի խոսքերն ու խրատները, փոխարենը առկա է Փաշինյանի «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսը՝ ճիշտ նույն դիզայնով, որով այն կար կառավարության ղեկավարի՝սեպտեմբերի 1-ի հրապարակման մեջ։


Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է Մեսրոպ Մաշտոցին փոխարինել Նիկոլ Փաշինյանի ստատուսը։ Մեր հարցին՝ արդյոք սա որոշակի հրամանի արդյո՞ւնք է՝ տնօրենը պատասխանեց․ «Դա բոլոր դպրոցների պատին կպցվում է»։

Զավեն Խաչատրյանը ասաց, որ Կառավարությունն ու ԿԳՄՍ-ն տեղյակ են, բայց կարգադրություն չի եղել։ Նա հավելեց, որ նորմալ է համարում, երբ դպրոցի պատերին փակցվում են մեր մեծերի, գրողների թևավոր խոսքերը։ Ըստ նրա՝ իրենք նոր են մտել դպրոց և հաջորդ այցելության ժամանակ պատերին կլինեն նաև այլ գրական մեջբերումներ՝ մեծանուն բանաստեղծների կամ գրողների խոսքերից։

Մերի մնացած հարցերը, սակայն, մնացին անպատասխան։

Ուշագրավ էր նաև այն, որ թե՛ համայնքապետը, թե՛ դպրոցի տնօրենը տեղյակ չէին, որ դա Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն է։

Այսպիսով՝ դպրոցի վերակառուցման անվան տակ վերացնում են երեխաների ինստիտուցիոնալ հիշողությունը և փոխարինում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսներով։

Նշենք նաև, որ սա նման առաջին դեպքը չէ։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներից մեկում նույնպես փակցված է նման պաստառ, դեռ ավելին՝ սեպտեմբերին էլ երեխաներին բաժանվել են նմանատիպ կրծքազարդեր։

Որոշ մարդիկ, ունենալով բարձր կրթություն, կարող են օգտագործել իրենց գիտելիքը՝ ուրիշներին վնասելու կամ համակարգը մանիպուլացնելու համար։ Այսինքն՝ կարող են դառնալ «լավ սովորած» հանցագործներ, արդյոք սա՞ ենք մենք խրախուսում, թե՞ նորաձև կրթության կարգախոսը ուղղակի կապված է նյութապաշտության հետ։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի