Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:19 11-09-2025

Նույն մարդուն եթե ոչ ամեն տարի, ապա 2 տարին մի անգամ մի ամսով զորակոչելու են բանակ. Նահապետյան

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իսկ դուք գիտե՞ք, որ եթե ծառայության ժամկետը կրճատելու արդյունքում պակասող զորքը որոշեն լրացնել վարժական հավաքների հաշվին` ապա տարեկան մոտ 90.000, հա սխալ չեք կարդում իննսուն հազար պահեստազորայինի 25 օրով կտրելու են տնտեսությունից ու մյուս ոլորտներից։

Էս թիվը ասում է, որ հաշվի առնելով հանրային առողջապահության կատաստրոֆիկ վիճակը ու վայենկոմատների խիստ անկաշառ աշխատանքի էֆֆեկտիվությունը` կարելի է ենթադրել, որ նույն մարդուն եթե ոչ ամեն տարի ապա 2 տարին մի անգամ մի ամսով զորակոչելու են բանակ։

Իհարկե կա տարբերակ, որ հարցը լուծվի ոչ թե վարժական հավաքներով, այլ պայմանագրային զինծառայողներով, բայց նախ բանակի բյուջեն կրճատելու քաղաքական կուրսը ոչ մի կերպ չի բռնում 100-150 միլիոն դոլարի լրացուցիչ ծախսի տակ մտնելու մտքի հետ և երկրորդն էլ էնպես չի, որ պայմանագրայինները հիմա հերթ են կանգնած, ՊՆ-ն էլ լավուվատ է անում, մեջներից ջոկում։

Ըստ այդմ մնում է 3-րդ տարբերակը` կամ նույն գործը անելու են 1/4-ով պակաս ժամկետայիններ ու հիմիկվա 5 ժամի փոխարեն քնեն 3.5 ժամ, կամ առանց այդ էլ մեկումեջ պահվող պոստերով պաշտպանական գիծը դառնալու է ձևական պոստերի մի շղթա, որը ոչ պաշտպանական, ոչ էլ կազմակերպչական որևէ իմաստ չունի։

Ստեղ են ասել` երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն։
Ի՞նչ եք կարծում, որ իրենց մնա, ո՞ր տարբերակն են անելու։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում