Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:41 11-10-2022

Առաջին դեպքն է, երբ մարդուն նույն գործով 4 անգամ կալանքի են տանում. Գերասիմ Վարդանյանի փաստաբան

Ես հակված եմ կարծելու, որ Գերասիմի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Oragir.news-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Բենիկ Գալստյանը՝ պատասխանելով ՀՅԴ Անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու պատճառների մասին հարցին։

«Կալանավորման հիմքեր որպես այդպիսին չունեին, բայց նա շարունակում է մնալ կալանքի տակ։ Նպատակն այն է, որ Գերասիմին հնարավորինս շատ պահեն անազատության մեջ։
Դա պարզորոշ է բոլորիս համար։ Ինչ վերաբերում է անձին 4 անգամ նույն գործով կալանքի տանելուն, ապա այդպիսի պրակտիկա ՀՀ-ում չի եղել։ Առաջին դեպքն է, հուսով եմ՝ վերջինը կլինի։ Բնականաբար, բողոքարկելու ենք այդ դատական ակտը»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ հետագա գործողությունները տեսանելի կդառնան հընթացս։ Փաստաբանն անտրամաբանական է համարում նաև Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանի սահմանված 60 մլն դրամ գրավի չափը։ Համոզմունք հայտնեց, որ այդ ամենն արվում է մտածված։

«Գրավի չափն էլ բոլորիս համար պարզ էր, որ 60 մլն դրամ գրավ կիրառել մի անձի նկատմամբ, որ երբևէ աչքի չի ընկել այդ կարողությամբ, ունի ընդամենը 200․000 դրամ աշխատավարձ, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, հաշմանդամ եղբայր։ Ուղղակի նպատակ են հետապնդում արհեստականորեն հնարավորություն ստեղծելու՝ անձին կալանքի տանելու համար։ Ինչը որ բարեհաջող իրականացրին՝ դատավոր Դավիթ Արղամանյանի միջոցով»,- ասաց Բենիկ Գալստյանը։

Փաստաբանը դիտավորություն է տեսնում նաև 14 պատգամավորների՝ անձնական երաշխավորության դիմումների մերժման որոշման մեջ։ «Դիմում ներկայացրին դատարանին, որ պատրաստակամ են հանդես գալու որպես երաշխավորներ, այսինքն, այլընտրանքային խափանման միջոց կիրառվի Գերասիմ Վարդանյանի նկատմամբ։ Երաշխավորությունն էլ մերժեց դատարանը»,- ասաց նա։

Պատճառաբանությունը փաստաբանին չեն հայտնել։ Այդ մասին կիմանա որոշման հրապարակման ժամանակ։ Նա տեղեկացրեց, որ առաջիկա նիստը կայանալու է հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։30-ին։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է