Արտաքին 10 ամիս առաջ - 19:22 11-09-2025

Գազայում սովից մահացածների թիվը գերազանցել է 400-ը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկալվում իսրայելական հարվածներից 72 մարդ է զոհվել, ևս 356-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից և թերսնումից ևս 7 մարդ է մահացել։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 411-ի, որոնցից 142-ը երեխաներ են։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է, որ սննդի պակասը Գազայի հատվածում վատթարանում է մտահոգիչ տեմպերով, աննախադեպ թվով երեխաներ տառապում են թերսնումից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գազա քաղաքում ռազմական հարձակման սրման հետ մեկտեղ յուրաքանչյուր հինգերորդ երեխան խիստ թերսնված է»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող «Ալ-Կասսամ» բրիգադի անդամները հայտնել են, որ «Ալ-Կուդս» բրիգադի անդամների հետ համատեղ պայթեցրել են Արևմտյան ափի Տուլկարմ քաղաքի անցակետի մոտ իսրայելական մեքենայի մեջ գտնվող պայթուցիկ սարքը։

Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ երկու իսրայելցի զինվորներ վիրավորվել են, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Դեպքից հետո իսրայելական ուժերը պաշարել են քաղաքը՝ փակելով նրա հարավային և արևելյան մուտքերը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 718-ի, վիրավորվել է 163 859 մարդ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին