copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 17:43 31-08-2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 339-ի, որոնցից 124-ը՝ երեխա

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի շրջափակման ընթացքում սովից մահացածների թիվը հասել է 339-ի, այդ թվում՝ 124 երեխա:

Այս մասին հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը։

«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից յոթ մահվան դեպք։ Այսպիսով, սովից մահացածների թիվը հասել է 339-ի, այդ թվում՝ 124 երեխա», - ասվում է հայտարարության մեջ։