Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 09-09-2025

Էդ Ավինյանը ժողովրդին լրիվ ձեռ ա առնում. խցանումներն ավելի են շատացել․ հարցում

Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է, որ խցանումները մայրաքաղաքում պակասել են։ «Ինչպես տեսնում եք, խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այսքան ավտոբուսի նոր գիծ ստեղծելով, ավելի ցածր է»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Տիգրան Ավինյանի հետ, որ խցանումները Երևանում պակասել են»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ համաձայն չէ Տիգրան Ավինյանի հետ, որոշներն էլ ասացին, որ խցանումներն ամենուր են։

«Ոչ չեն պակասել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Տիգրան Ավինյանը ոչին չի արել Երևանի համար։ «Ժողովրդին լրիվ ձեռ ա առնում էդ Ավինյանը, ինչ պակասել, ավելի ա շատացել։ Ուրիշ բան ինչ կարա ասի, մի հատ լավ բան արել ա, որ ասի, հլը քաղաքի վիճակը նայի, մի հատ քամի ա հելնում, քաղաքը չի երևում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մեքենաներն ավելանում են, հնարավոր չէ, որ խցանումներ չլինեն։ «Եթե ընտանիք կա 3,4,5 հատ մեքենա ունի, ոնց կարա պակասի խցանումը»,- ասաց նա։

«Չէ, չի պակասել։ Անձամբ ես վարորդ եմ խցանումները կան նորից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին