Ներքին 1 տարի առաջ - 10:40 09-09-2025

Անիի և Արթիկի ոստիկանապետներն ազատվել են աշխատանքից. որն է պատճառը

Oragir.News-ի տեղեկություններով Շիրակի մարզում երկու բարձրաստիճան ոստիաններ են ազատվել պաշտոնից։ Պաշտոնից ազատված ոստիկաններից մեկը Արթիկի ոստիկանապետ, գնդապետ Հարություն Ադամյանն է։


Հարություն Ադամյան

Նշենք, որ Ադամյանը համակարգում է 90-ականներից, աշխատել է բոլոր իշխանությունների կառավարման շրջանում, ընդ որում մշտապես զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ Հարություն Ադամյանը եղել է Ախուրյանի բաժնի պետը, մարզի քրեականի պետը։

Մյուս ազատված բարձրաստիճան ոստիկանը Անիի ոստիկանապետն է, գնդապետ Արթուր Ղազարյանը։ Գնդապետ Ղազարյանը համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ զբաղեցրել է Գյումրիի ոստիկանության Մուշ բաժնի պետի տեղակալի պաշտոնը, եղել է նաև Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ, հիմա ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանի տեղակալը։ Նշենք, որ Արթուր Ղազարյանը ամիսներ առաջ էր նշանակվել Անիի ոստիկանապետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Շիրակի մարզում ոստիկանության բաժնի պետեր են ազատվել պաշտոններից։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով մեծ թվով ոստիկանության բաժինների պետեր ազատվել են աշխատանքից։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի