Ներքին 10 ամիս առաջ - 20:36 05-09-2025

Զգուշացե՛ք խարդախություններից. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ զբոսաշրջիկներին

««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ մուտք գործելու համար սահմանված մուտքավճարները կատարվում են բացառապես ՊՈԱԿ-ի պետական հաշվեհամարին փոխանցմամբ կամ անկանխիկ՝ մոտենալով կազմակերպության գրասենյակ։

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հորդորում զգուշանալ խարդախություններից։

«Հորդորում ենք զերծ մնալ որևէ անձի կողմից մուտքավճարի պահանջի դեպքում կանխիկ գումար տրամադրելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ մուտքավճարները սահմանված կարգով կատարելու դեպքում ՊՈԱԿ-ի կողմից տրվում է անցագիր։

Անցագրերի տրամադրումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ` 09:00-18:00 ժամանակահատվածում։ Շաբաթ և կիրակի օրերին այցելությունների դեպքում անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել անցագիրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել