Ներքին 3 տարի առաջ - 18:25 02-10-2023

Իրավապահ մարմինները տեղյակ չեն «Վայլդբերիզ»-ի խարդախություններից

Արդեն մի քանի օր է՝ համացանցում օգտատերերը ահազանգում են, որ «Վայլդբերիզ» հավելվածը իրենց բանկային քարտերից, որոնք կցված են հավելվածին, գումարներ է քաշել։ Գումարների չափը գերազանցում էր 100 հազար դրամը։ Մինչ այս պահը հստակ չէ, թե ինչ է տեղի ունեցել, ընկերությունը պարզաբանում չի տարածել, իրավապահ համակարգը ևս չի արձագանքել քաղաքացիների բողոքին։

Տեղեկություններ տարածվեցին, թե իբր «Վայլդբերիզ»-ը նշված գումարները գանձել է նախկինում արված անհամեմատ մատչելի գնումներ դիմաց։ Սակայն այս վարկածը հերքվում է, քանի որ բազմաթիվ օգտատերեր գրում են, որ իրենք ևս մատչելի տարբերակով գնումներ են կատարել, բայց իրենց հաշիվներից հավելվածը գումարներ չի գանձել։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հակառուսական դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը ռուսական ընկերության խարդախությունների մասին չի բարձրաձայնում։

Ի դեպ, Oragir.News-ը փորձել է ՀՀ Քննչական կոմիտեից, ՆԳՆ ոստիկանությունից և ՀՀ դատախազությունից պարզաբանում ստանալ, նշված երեկ կառույցներն էլ խնդրին անծանոթ էին, և խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Պատասխանը ստանալուն պես Oragir.News-ը այն կհրապարակի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին